Լրահոս
Քաղաքական
18:45
20.03.23
141

Արցախը շարունակում է իր համառ պայքարը Հայաստանի պետականության պահպանման և Արցախի ապագայի համար․ Արտակ Զաքարյան

Img default alt hy

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

«100 օր շրջափակման մեջ
Արդեն հարյուր օր է ինչ Արցախի 120.000 բնակիչները շրջափակման մեջ են, որը փաստացի նախաձեռնվել և շարունակվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Գրեթե բոլոր «շահագրգիռ» խոշոր երկրներն ու կառույցները հանդես են եկել Արցախն ապաշրջափակելու կոչերով ու պահանջներով: Հարյուր օր անց այս հարցը ոչ միայն չի լուծվել, այլև որոշակի առումով փակուղի է մտել Բաքվի մշտական ​​նոր պահանջների պատճառով, որոնք ոչ մի կապ չունեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ:

Արցախը շարունակում է իր համառ պայքարը Հայաստանի պետականության պահպանման և Արցախի ապագայի համար»: