Լրահոս
Արցախ
16:52
16.09.22
114

Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել և չի լինելու. Ստեփանակերտի պահանջը

Ստեփանակերտում հինգշաբթի շարունակվել է Վերածննդի հրապարակում չորեքշաբթի մեկնարկած հանրահավաքը: Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հավաքի մասնակիցներին է ներկայացրել մանրամասներ՝ Արցախից Երևան եկած պատվիրակության և Հայաստանի պաշտոնյաների միջև հանդիպումների մասին: 

Թովմասյանի խոսքով՝ Երևանում Արցախի նախագահի մասնակցությամբ կայացած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում պահանջ է դրվել, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում: