Լրահոս
Քաղաքական
20:05
19.03.23
213

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

Img default alt hy

Մարտի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։

Ինչպես ԱԳՆ արդեն տեղեկացրել է, այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Հանդիպմանը կհաջորդի երկու երկրների արտաքին գործերի նախարարների մամուլի ասուլիսը: