Լրահոս
Հասարակական
00:15
21.03.23
131

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Img default alt hy

Հանրապետության տարածքում մարտի 21-25-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 21-24-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 21-ին, 24-25-ը հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։