Լրահոս
Իրավական
22:10
06.09.22
75

Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ ստացան, ըստ որոնց՝ Վիլնյուսի փողոցի բնակիչներից մեկը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ։

Հետագա միջոցառումներն իրականացվեցին բաժնի համայնքային ոստիկանների և պարեկների մասնակցությամբ։

Նույն օրը իրավապահները գնացին Նոր Նորքի 9-րդ զանգվածի հարակից ձորակ։ Այստեղ 40-ամյա տղամարդը հողամասից ներկայացրեց կանեփի ցողուններ, կանեփի սերմեր ու մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Դեպքի վայրի զննությամբ վերցվել են կանեփի 143 թուփ ու մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 51 գրամից ավելի քաշով։

40-ամյա տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է տարածքային քննչական մարմնին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։