Լրահոս
Սպորտ
14:39
02.07.22
151

«Ռոմա»-ի մարզաշապիկը կրելու առաջին իսկ պահից ձգտել եմ հաղթանակների․ Մխիթարյանը հրաժեշտի խոսքը

Img default alt hy

Հայ կիսապաշտպան, «Ինտեր» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառում է  արել՝ շնորհակալություն հայտնել արդեն իր նախկին թիմին՝ «Ռոմա»-ին.

««Ռոման» իսկապես յուրահատուկ ակումբ է: Ձեր աջակցությունն ակնառու է եղել, ինչի համար ես միշտ շնորհակալ կլինեմ:

Երբ առաջին անգամ կրեցի «ջիալոռոսիի» մարզաշապիկը, իմ հիմնական նպատակն էր փառք բերել ակումբին և նրա ֆանտաստիկ երկրպագուներին, և ես հպարտ եմ, որ մենք դրան միասին հասանք Տիրանայում: Դա լավագույն ավարտն էր, որին ես կարող էի հուսալ այստեղ` իմ երեք տարիների ընթացքում:

Այժմ ավարտվում է իմ ժամանակը «Ռոմայում», ուստի ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ակումբի բոլոր անդամներին այն առանձնահատուկ բարեկամության համար, որը մենք կառուցել ենք միասին: Մեծ շնորհակալություն նաև մեր մարզչական շտաբին և հատկապես պարոն Մոուրինյոյին իմ հանդեպ վստահության, հոգատարության և ինձ որպես խաղացող ցուցաբերած արտասովոր մղումների համար:

Ես ամեն ինչ տվել եմ այս ակումբի համար խաղադաշտում և դրա սահմաններից դուրս և չեմ կարող ավելի երախտապարտ լինել այստեղ անցկացրածս յուրահատուկ ժամանակի համար:

Այս ակումբը և Հավերժական քաղաքը ընդմիշտ կմնան իմ սրտում:

Ես քեզ սիրում եմ

Grazie Roma. DajeRoma»։