Լրահոս
Արցախ
23:15
27.02.23
157

«Ամուսինս՝ այնտեղ, ես՝ այստեղ». բլոկադայի 78-րդ օրը Արցախում ընտանիքներ են վերամիավորվել

«Երկիրը դատարկվում է, մոտենում է ներխուժումը». այս արձանագրումն է արել փաստահավաք առաքելությամբ մեր երկրի սահմանային գոտիներում եղած` Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից մեկը: Ֆրանսուա Ալֆոնսին այս մասին գրել է թվիթերում ու հայ ժողովրդին աջակցելու կոչ արել: 

Լաչինի միջանցքի վերաբացման պահանջով՝ Հաագայի միջազգային դատարանի որոշումից հետո շատ փորձագետներ պնդում էին, որ այն, ըստ էության, թղթե շերեփ է, վճռի հարկադիր կատարման համար մեխանիզմներ չկան: Այնուամենայիվ, ոչ պաշտոնական մակարդակում լուրեր կան, որ անցած շաբաթավերջին Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից և Ռուբեն Վարդանյանի հեռացումից հետո Լաչինի միջանցքը մոտ օրերս կարող է բացվել: