Լրահոս
Հասարակական
13:45
17.09.22
84

Ամեն վայրկյան սպասում են ադրբեջանական նոր ագրեսիայի. Նորավանում մարտական են տրամադրված

«Սեպտեմբերի 13-ից 15-ը Սյունիքի մարզում թշնամին թիրախավորել է տարբեր քաղաքացիական ենթակառուցվածքներ, մի քանի համայնքներում գնդակոծել բնակելի տներ»,- նշված է ՄԻՊ-ի հրապարակած տվյալներում:

Նորավան գյուղից Սիսիան մայրուղու վրա մեկ քաղաքացիական մեքենա է վնասվել:

Ադրբեջանի զինուժի արձակած արկերից վնասվել է Նորավան գյուղի ավտոճանապարհը, գյուղացիները պատմում են, որ մեկ քաղաքացի թեթև մարմնական վնասվածք է ստացել:

Գյուղից տեղահանված կանանց ու երեխաների մի մասը վերադարձել է Նորավան, ասում են՝ ամեն վայրկյան սպասում են՝ ադրբեջանական նոր գործողությունների, բայց մարտական են տրամադրված: