Լրահոս
Քաղաքական
20:45
19.03.23
332

Ամեն քայլող «չալո» չի կարող պետություն կառավարել․ Անդրանիկ Թևանյան

Img default alt hy

ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Պետությունը կարող է ունենալ հաջող կամ անհաջող, արդյունավետ կամ անարդյունավետ, լավ կամ վատ, սիրված կամ չսիրված ղեկավար։ Բայց պետությունը չի կարող ունենալ ղեկավար, որը շան սիրտ ունի: Պետության ղեկավար չի կարող լինել Շարիկ Շարիկովը։

Ամեն քայլող «չալո» չի կարող պետություն կառավարել։

Շարիկովի ղեկավարած պետությունը չի կարող մնալ աշխարհի քարտեզի վրա։

Շանը, հետևաբար, պետք է վերադարձնել իր նախկին կարգավիճակին, որպեսզի պետությունն ապրելու հնարավորություն ստանա։ Շան սիրտն իր իրական տեղում պետք է բաբախի»։