Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:18
14.03.23
100

Ալիևն զգում է վտանգը. Ադրբեջանը իր լարած թակարդում է հայտնվել

Իրանն ու Ռուսաստանն են Արցախի անվտանգության երաշխավորները: Համենայն դեպս, Ստեփանակերտում կարծում են, որ Ադրբեջանը Արցախի նկատմամբ լայնամասշտաբ հարձակում չի ձեռնարկի, որովհետև գիտի՝ ռազմական գործողություններին կարող են միջամտել  տարածաշրջանի գլխավոր խաղացողները: 

Ժամանակը Ադրբեջանի օգտին չի աշխատում,  վստահ է Արցախի նախագահի խորհրդականը: Դավիթ Բաբայանի խոսքով՝ Բաքուն հայտնվել է իր լարած թակարդում, քանի որ Ադրբեջանից բացի՝ ոչ ոք ինտեգրացիայից չի խոսում: Ի դեպ, Ստեփանակերտը մերժել է Բաքվում բանակցելու Ադրբեջանի առաջարկը: