Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:37
15.03.23
87

Ալիևի հետ հանդիպմանը Գերմանիայի կանցլերը «մոռացել է» Արցախի ինքնորոշման իրավունքը

Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից մոտ երկու շաբաթ անց Գերմանիայի կանցլերը Բեռլինում ընդունել է Ադրբեջանի նախագահին: Եթե Փաշինյանի հետ Շոլցը խոսել էր Արցախի ինքնորոշման իրավունքից, Ալիևի հետ ասուլիսի ընթացքում այդ մասին անգամ ակնարկ չի արել: 

Կանցլերը Արցախի բնակչության անվտանգությունն է կարևորել խաղաղության համաձայնագրի մասին իր դիրքորոշումը հայտնելիս: Ադրբեջանի նախագահը տեղեկացրել է գերմանացի գործընկերոջը, որ Երևան է ուղարկել  խաղաղության համաձայնագրի 5 կետանոց առաջարկը: