Լրահոս
Քաղաքական
18:25
19.11.24
138

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի ԱԺ նախագահի հետ

Img default alt hy

Պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 19-ին այցելել է Վիետնամի Ազգային ժողով և հանդիպել Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի հետ:

Զրուցակիցները բազմակողմանի անդրադարձ են կատարել հայ-վիետնամական միջխորհրդարանական հարաբերություններին և դրանց նոր տեմպ հաղորդելու գործնական քայլեր քննարկել:

Բացի միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերից` քննարկումների առանցքում են եղել միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանը, ինչպես նաև տնտեսական, կրթական ու մշակութային փոխգործակցությանը վերաբերող հարցերը:

ՀՀ ԱԺ նախագահը վիետնամցի իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու փոխադարձ պաշտոնական այցով հրավիրել Հայաստան: Ալեն Սիմոնյանը շրջել է նաև Վիետնամի Ազգային ժողովի տարածքում և գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրանցամատյանում:

Возможно, это изображение 7 человек

Возможно, это изображение 10 человек, помост и текст

Возможно, это изображение 7 человек, помост и текст

Возможно, это изображение 7 человек, отдел новостей и текст

Возможно, это изображение 4 человека, помост, отдел новостей и текст

Возможно, это изображение 5 человек и текст