Լրահոս
Աշխարհ
22:30
06.12.25
220

Ակտիվիստները վնասել են Բրիտանական կայսրության թագի ցուցափեղկը

Img default alt hy

Լոնդոնի Թաուեր թանգարանը փակվել է այն բանից հետո, երբ հասարակական ակտիվիստները վնասել են Բրիտանական կայսրության թագի ցուցափեղկը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Independent-ը՝ հղում անելով քաղաքային ոստիկանության հայտարարությանը։ 

«Շաբաթ օրը ոստիկանություն ահազանգ է ստացվել Լոնդոնի Թաուերից այն մասին, որ վնասվել է ցուցափեղկը, որում պահվում է թագը»,- ասված է հաղորդագրությունում։ 

Նշվում է, որ չորս ակտիվիստ ցուցափեղկի ուղղությամբ իրեր են նետել, ինչից հետո նրանցից երկուսը փախուստի են դիմել դեպքի վայրից։ 

Հանցանքի կասկածյալները ձերբակալվել են, թանգարանը փակվել է այցելունի համար։