Լրահոս
Տարածաշրջան
16:35
27.06.22
610

Ակնկալում ենք «Զանգեզուրի միջանցքի» անհապաղ բացումը. Չավուշօղլուի հայտարարությունը՝ Բաքվում

Img default alt hy

Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ջերմացմանն ուղղված երկխոսությանը և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» անհապաղ բացմանը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։ «Tert.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Anadolu»-ն։

Իր ադրբեջանցի և ղազախ գործընկերների հետ համատեղ մամուլի ասուլիսում Մևլութ Չավուշօղլուն ասել է.

«Մենք վճռականորեն աջակցում ենք «Զանգեզուրի միջանցքին», որը կապ կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»։

Երկուշաբթի ավելի վաղ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում եռակողմ հանդիպում է կայացել Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների միջև։

«Մենք ակնկալում ենք միջանցքի անհապաղ բացումը»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ այս զարգացումը «դրական ազդեցություն» կունենա տարածաշրջանի վրա։