Լրահոս
Քաղաքական
22:08
01.12.25
15

Ադրբեջանը Եվրամիությանը հրավիրում է «Զանգեզուրի միջանցք». Բաքվի 3 նպատակները

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից ընդամենը երեք օր անց Ադրբեջանը նոր հայտարարություններով է հանդես եկել տարածաշրջանային կոմունիկացիաների շուրջ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Բաքուն ուզում է Եվրամիությանը տեսնել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի նախագծում: Ինչո՞ւ է Բաքուն նոր խաղացողներ տարածաշրջան բերում. եղբայրական Թուրքիայի ներկայությունը բավարա՞ր չէ, թե՞ Մոսկվայի հավանական ակտիվությունն է փորձելու նվազագույնի հասցնել: