Լրահոս
Քաղաքական
13:18
21.03.23
81

Ադրբեջանը ցեղասպան է, բայց ՔՊ-ն չի ուզում դատապարտել. ԱԺ-ն հայտարարությունը չընդունեց

Լաչինի միջանցքի փակմանը վերաբերող հայտարարությունը չի ներառվել Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում: Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն էր առաջարկել Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություն ընդունել: ՔՊ-ականները ձեռնպահ են քվեարկել հայտարարության նախագծին: Իշխանական Մարիա Կարապետյանն ասել է՝ իրենք համաձայն են ընդդիմադիրների հետ, որ Ադրբեջանը ցեղասպան քաղաքականություն է վարում, բայց համաձայն չեն, որ Հայաստանի իշխանությունը Պրահայում «թևեր է տվել» Ալիևին: ՔՊ-ականները դարձյալ առիթը բաց չեն թողել ՀԱՊԿ-ից դժգոհելու համար: