Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:10
02.03.23
77

Ադրբեջանի հետ ինտեգրացիայի հարցեր ու Լաչինում ռենտգեն սարքեր. Ստեփանակերտ-Բաքու հանդիպումը

Ստեփանակերտը չի հերքում, որ Բաքվի պատվիրակները բանակցությունների ժամանակ խոսում են արցախահայերին Ադրբեջանին ինտեգրելու մասին, սակայն կտրականապես հերքում է, որ Արցախի ներկայացուցիչները այդ հարցով բանակցում են ադրբեջանցիների հետ:

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը «Հայլուրի» հետ զրույցում չի բացառել, որ Լաչինի միջանցքում հսկիչ կետ ու ռենտգեն սարքեր հայտնվեն, ինչպես պահանջել էր Ադրբեջանը: