Լրահոս
Քաղաքական
15:00
28.06.22
526

Ադրբեջանի ԱԳՆ-ը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Img default alt hy

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արված հայտարարությանը, թե Բաքուն բոյկոտել է հայկական կողմի հետ հանդիպումներից մեկը:

Գերատեսչությունը նշել է, որ Հայաստանի վարչապետը չի հստակեցնում, թե հատկապես ինչ դեպքի մասին է խոսքը, գրել է Sputnik Азербайджан-ը:

«Իսկ եթե հիշենք այն դեպքերը, երբ Հայաստանը ցանկացած պատրվակով խափանել է և հանդիպման մեկնարկից մի քանի ժամ առաջ նույնիսկ հետաձգել դրանք, որոնք պետք է կայանային նաև միջազգային միջնորդների մասնակցությամբ, ապա ցուցակը չափազանց երկար կլինի»: