Լրահոս
Հասարակական
15:03
13.09.22
172

Ադրբեջանցիների հրետակոծության հետևանքով Կութում վնասվել են մեծ թվով բնակելի տներ, կանայք ու երեխաները գյուղից տարհանվել են. Ավագյան

Img default alt hy

Գեղարքունիքի մարզի Կութ բնակավայրում իրավիճակը ներկա դրությամբ համեմատաբար հանգիստ է, բայց գյուղից քիչ հեռու ընկած տարածքի և մեր դիրքերի ուղղությամբ ադրբեջանցիները շարունակում են հրետանիով հարվածներ հասցնել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Կութի վարչական ղեկավար Գրիգորի Ավագյանը։

«Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից գյուղին հասցված հրետանային հարվածների հետևանքով զգալի ավերածություններ կան։ Ավերվել են տներ, անասնագոմեր, տարբեր նշանակության շինություններ», - նշել է Ավագյանը։

Վարչական ղեկավարը նաև փոխանցել է, որ կանայք ու երեխաները գյուղից տարհանվել են։