Լրահոս
Հասարակական
15:39
01.12.25
2 567

ԱԱԾ տնօրենի ու Կոտայքի մարզպետի ներկայությամբ հնչեցվել է Վեհափառ հայրապետի անունը. ինչպես են արձագանքել

Img default alt hy

Կիրակի օրը Կեչառիսի վանքում պատարագ է անցկացվել, որին ներկա են եղել ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, մարզային իրավական և ուժային կառույցների ղեկավարներ, Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը և այլք: 

Պատարագի ընթացքում Տեր Մաշտոց քահանան, ինչպես որ հարկն է, հնչեցրել է Վեհափառ հայրապետի անունը: «News.5tv.am»-ը նույն եկեղեցու մեկ այլ հոգևորական Տեր Սահակից հետաքրքրվեց՝ քահանայի որոշո՞ւմն է եղել Վեհափառի անունը հնչեցնելը, թե՞ թեմի առաջնորդ Առաքել սրբազանի, պատասխանեց, որ առաջնորդի գիտությամբ է եղել, Առաքել սրբազանը քահանային ասել է, որ ինչպես կարգն է, այնպես անցկացնի: 

Հետաքրքրվեցինք՝ ԱԱԾ տնօրենն ու ներկա ՔՊ-ականները ինչպե՞ս են արձագանքել, քահանան պատասխանեց՝ «Ոչ մի արտառոց բան չեմ նկատել»: