Լրահոս
Միջազգային
21:30
20.03.23
171

11 տարվա դադարից հետո Չավուշօղլուն մեկնել է Եգիպտոս

Img default alt hy

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն 11 տարվա դադարից հետո առաջին անգամ մարտի 18-ին մեկնել է Եգիպտոս։ Այնտեղ հանդիպում է ունեցել Եգիպտոսի արտգործնախարար Սամիհ Շյուքրիի հետ, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։

Չավուշօղլուն նշել է, որ անկեղծ ու բաց հանդիպում են ունեցել և երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերել գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակից հարաբերությունները բարձրացնել դեսպանների մակարդակի։

Նա նաև ավելացրել է, որ եգիպտացի գործընկերոջը հրավիրել է Անկարա։