Լրահոս
Քաղաքական
22:05
16.03.23
150

Ժողովրդին վախեցնելու «էդ բաները» կամ մականունավոր ՔՊ-ականի անբացատրելի էմոցիաները

ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն այսօր հերթական անգամ լրագրողներին է թիրախավորել: Իբր սենասացիաներ փնտրող լրատվամիջոցները խուճապ են տարածում: Քոչարյանին դուր չի եկել, որ 5-րդ ալիքը Ջերմուկում ադրբեջանական զորքի կուտակումների մասին լուրերի՝ Պապիկյանի հերքումը ներկայացնող ռեպորտաժում հիշեցրել է, որ դրանից մեկ օր առաջ Փաշինյանը զգուշացրել էր էսկալացիայի մեծ վտանգի մասին: