Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:03
15.02.23
190

Ժամեր անց հումանիտար օգնության հերթական խմբաքանակը կհասնի Թուրքիա. Միրզոյան

Img default alt hy

Մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներին, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հավատացած եմ, որ միջազգային հանրությունը մոլորակի որևէ կետում տեղի ունեցող որևէ հումանիտար ճգնաժամի պարագայում չպետք է անտարբեր մնա։ 

Խորհրդանշական եմ համարում, որ շաբաթ օրը շուրջ 30 տարի փակի տակ գտնվող  հայ-թուրքական սահմանը բացվեց Ադըյաման ուղևորվող հումանիտար օգնությամբ բարձված հայկական բեռնատարների համար։ Նույնը տեղի ունեցավ երեկ երեկոյան», - ասաց Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ ժամեր անց հումանիտար օգնության հերթական խմբաքանակը կհասնի  Ադըյաման։