Լրահոս
Միջազգային
23:39
09.07.26
140

Էրդողանը հույս ունի վերադառնալ F-35 կործանիչների արտադրության ծրագրին․ Թրամփը դեռ վերջնական որոշում չունի

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել, որ իր երկիրը կվերադառնա ԱՄՆ-ի նոր սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրին։

«Հավատում եմ, որ կառուցողական և արդյունավետ քննարկումները, որոնք մենք անցկացրել ենք իմ հարգելի ընկերոջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, կբերեն կոնկրետ արդյունքների՝ մեր երկրի պաշտպանական արդյունաբերության ակնկալիքներին համապատասխան, մասնավորապես՝ մեր ազգային «Kaan» կործանիչի [արտադրության] և F-35-ի ծրագրի վերաբերյալ»,- X-ի իր էջում գրել է Էրդողանը հուլիսի 7-8-ը Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով։

Ավելի վաղ, գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, Թուրքիայի առաջնորդը հայտնել էր, որ Թրամփը դրական է վերաբերվում Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելուն։ ԱՄՆ նախագահն ինքը հայտարարել է, որ դեռևս որոշում չի կայացրել այդ հարցի վերաբերյալ։

Թուրքիան 2017 թվականին Ռուսաստանից ձեռք է բերել 2,5 միլիարդ դոլար արժողությամբ Ս-400 ՀՕՊ համակարգերի չորս դիվիզիոն։ 2019 թվականի հոկտեմբերին «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը (մտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ) հայտնել էր, որ համակարգերի մատակարարման պայմանագիրը կատարված է։ Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400-ի գնդային հավաքածուի մատակարարման պայմանագրի կնքումից հետո Անկարան հեռացվել էր ԱՄՆ-ի նոր սերնդի F-35 կործանիչների ստեղծման ծրագրից։