Լրահոս
Արտաքին քաղաքականություն
10:23
09.07.26
170

«Գործընթացն ընթացքի մեջ է». Բայրամովը՝ Զանգեզուրի միջանցքի նախագծի մասին

Img default alt hy

Մեզ տեղեկացրել են, որ ընթանում են Հայաստանի տարածքով անցնող Զանգեզուրի միջանցքի ավտոմոբիլային և երկաթուղային նախագծի աշխատանքները։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նախարարը նշել է, որ անցյալ տարվա Վաշինգտոնի գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքներից մեկը եղել է Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի համաձայնեցումը. 

«Դրան աջակցում է նաև ԱՄՆ-ը։ Այս ուղղությամբ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Սակայն միևնույն ժամանակ, TRIPP-ի մուտքային և ելքային հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Այդ պատճառով մեզ տեղեկացնում են ԱՄՆ-ի մեր գործընկերները։ Մեզ տրված խոստումները կայանում են նրանում, որ գործընթացն ընթացքի մեջ է, այժմ ընթանում է փաստաթղթերի պատրաստման փուլը»։