Լրահոս
Հասարակական
14:20
18.03.23
141

Ժամանակը կանգ է առել Հայաստանում

Օրվա խիստ խորհրդանշական կադրը: Ժամանակը կանգ է առել Հայաստանում: Համենայնդեպս, այս առավոտ հանրապետության գլխավոր ժամացույցի սլաքները դանդաղ էին պտտվում, կամայական ժամ էր ցույց տալիս: Ըստ կառավարության շենքի աշտարակի ժամացույցի՝ օրինակ, առավոտյան ժամը 10:26-ին 07:15 էր կամ գուցե 19:15: «Տեխնիկական աշխատանքներ են արվում»,- կառավարությունից այսպես են պատասխանել հարցին, թե ինչո՞ւ է ժամը հետ ընկել: