Լրահոս
Տնտեսական
15:53
29.08.22
133

Յուրաքանչյուր չորրորդ բրիտանացին պլանավորում է ջեռուցումը չմիացնել ձմռանը

Img default alt hy

Մեծ Բրիտանիայի գրեթե յուրաքանչյուր չորրորդ բնակիչը չի պատրաստվում ջեռուցումը միացնել այս ձմռանը Էներգիայի գների ռեկորդային աճի պատճառով: Այս մասին հաղորդել Է Independent թերթը՝ վկայակոչելով Savanta ComRes կոնսալտինգային ընկերության հետազոտությունը:

Հետազոտության արդյունքներով՝ բրիտանացիների 23 տոկոսը չի պատրաստվում ջեռուցումը միացնել այս ձմռանը, 18-ից ցածր տարիքի երեխաներ ունեցող բնակիչների շրջանում այդ ցուցանիշն աճել Է մինչև 27 տոկոս, ասվում է հոդվածում:

Երկրի բնակիչների ևս 69 տոկոսը պլանավորում Է Էներգիա քիչ օգտագործել ջեռուցման համար, դրա հետ մեկտեղ 11 տոկոսը հայտնել Է, որ իրենք ստիպված են լինելու վարկ վերցնել Էներգիայի դիմաց վճարելու համար:

Այն բրիտանացիների շրջանում, որոնք 18-ից ցածր տարիքի երեխաներ ունեն, 17 տոկոսն Է պլանավորում վարկ վերցնել, գրում Է հրատարակությունը:

Հետազոտությունն անցկացվել Է նախքան Ofgem բրիտանական Էներգակարգավորիչը ուրբաթ օրը՝ օգոստոսի 26-ին, կհայտարարեր Էներգիայի հաշիվների գնային սահմանը բարձրացնելու մասին:

Հետազոտությունների արդյունքները ստացվել են ավելի քան 2 հազար բրիտանացիների շրջանում անցկացված հարցման հիման վրա:

Ուկրաինայում ՌԴ-ի կողմից հատուկ գործողությունն սկսվելուց հետո Արևմուտքն ուժեղացրել Է պատճամիջոցներով ճնշումը Ռուսաստանի վրա: Լոգիստական շղթաների խախտումը վառելիքի և սննդամթերքի գների աճի Է հանգեցրել Եվրոպայում և ԱՄՆ-ում: Մեծ Բրիտանիայում ապրուստի թանկացումը հարվածել Է միլիոնավոր տնատնտեսությունների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: