Լրահոս
Հայաստան
23:00
27.06.22
390

Խոշոր ավտովթար` Սյունիքի մարզում. 28-ամյա վարորդը Քաջարանում Kia-ով գլխիվայր շրջվել է

Img default alt hy

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 26-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 08:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Սեյրան Դավթյանը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով Ս. Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն: