Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:30
17.02.23
132

Խաղաղության պայմանագրի փաստաթուղթը Միրզոյանը թուրքերի միջոցով է փոխանցել Ադրբեջանին․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Թուրքիայի նկատմամբ իշխանությունների ռևերանսները ՔՊ-ում միանշանակ չեն ընդունել, ոմանք խիստ ոգևորված են ԱԳ նախարարի վարած «ճկուն» դիվանագիտությամբ, թուրքերի հետ լեզու գտնելու հմտությամբ՝ համարելով, որ պետք է նախևառաջ հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, որ տարածաշրջանում հաստատվի տևական խաղաղություն։

Կարծում են, որ ՀՀ իշխանությունները Թուրքիային մտցրել են խաղի մեջ, որպեսզի Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու միջնորդ կարգեն, և խաղաղության պայմանագրի փաստաթուղթը Միրզոյանը թուրքերի միջոցով է փոխանցել Ադրբեջանին՝ ըստ էության ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի մանդատ շնորհելով Թուրքիային։ Մյուս մասը կարծում է, որ անտեղի է այս չհիմնավորված թրքասիրությունը, քանի որ Թուրքիան երբեք չի հրաժարվի իր ծավալապաշտական նկրտումներից»: