Լրահոս
Տարածաշրջան
19:15
27.06.22
683

Վրաստանի Մցխեթա-Մթիանեթի շրջանի գյուղերից տարհանում է իրականացվում

Img default alt hy

Մցխեթա-Մթիանեթի շրջանի Դուշեթիի մունիցիպալիտետում հորդառատ անձրևների, ճանապարհի երթևեկության սահմանափակման պատճառով Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը սկսել է քաղաքացիների տարհանումը, հայտնում է «Ալիք մեդիա»-ն։

Տեղեկության համաձայն՝ տարհանումն իրականցվում է սահմանային ոստիկանության ուղղաթիռներով։

Ըստ տեղեկության՝ տարհանում են իրականացվում Կորշա, Ռոշկա, Բարիսախո և Չարգլի գյուղերից։

Այս շրջաններում գտնվող քաղաքացիներին անվտանգ տարածք տարհանելու նպատակով գործընթացին անմիջապես ներգրավել են հրշեջ-փրկարարական վարչության աշխատակիցները, իսկ այսօր առավոտյան փրկարարական աշխատանքներին ներգրավվել են սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներ։