Լրահոս
Սպորտ
17:01
27.06.22
133

Վիգեն Նազարյանը կիսաեզրափակչում է

Img default alt hy

Հռոմում ընթացող մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իր երրորդ հաղթանակը տարավ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը։

Վիգենը 1/4 եզրափակչում հաղթել է Էստոնիայի ներկայացուցիչ Ռոբին Ուսպենսկիին։ 1/8 եզրափակիչ գոտեմարտում նա ժամանակից շուտ՝ 9-1 հաշվով հաղթել էր Մոլդովան ներկայացնող Գաբրիել Լուպասկոյին, իսկ առաջին գոտեմարտում 5-4 հաշվով առավելության էր հասել վրացի Բեկա Մելելաշվիլիի նկատմամբ։