Լրահոս
Հասարակական
13:35
21.03.23
112

Վերջին երեք տարում Հայաստանում 309 մարդ համարվում է անհետ կորած

309 մարդ Հայաստանից անետ կորած է համարվում հայ-ադրբեջանական հակամարտության 2020, 2021 թվականների ու 2022-ի սեպտեմբերի սրացումների հետևանքով։ Այս մասին գրված է Կարմիր խաչի տարեկան ամփոփիչ զեկույցում: Միայն անցած տարի 62 ընտանիք է դիմել կոմիտեին իրենց անհետ կորած հարազատի ճակատագիրը պարզելու և որոնման հայտեր բացելու խնդրանքով։ 63 ընտանիք պարզել է իր հարազատի ճակատագիրը։