Լրահոս
Հասարակական
21:59
09.06.22
327

Վերացվել են սննդի շղթայի երկու կազմակերպությունների գործունեության կասեցումները. ՍԱՏՄ

Img default alt hy

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել են երկու ընկերությունների՝ անհատ ձեռնարկատեր Նարինե Խաչատրյանին պատկանող հանրային սննդի կազմակերպության (Սյունիքի մարզ, ք. Կապան) և «Հարատիդ» ՍՊԸ-ին պատկանող լիմոնադի արտադրության (Լոռու մարզ, ք. Վանաձոր) գործունեության կասեցումները:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ որոշման համար հիմք են ծառայել ՍԱՏՄ Լոռու և Սյունիքի մարզային կենտրոնների տեսուչների կրկնակի ստուգումները նշված կազմակերպություններում. փաստվել է, որ դրանցում շտկվել են նախորդիվ հայտնաբերված բոլոր թերություններն ու խախտումները: