Լրահոս
Քաղաքական
19:10
14.03.23
78

Վերացրու՛ շրջափակումը այսօր, անհապա՛ղ. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը այսօր այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս: Ավելի ուշ՝ Ջերմուկում լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, թե Հայաստանում է մեր կառավարության հրավերով, եկել է, որ օգնի ամրապնդել Հայաստանի կապերը Արևմուտքի հետ և տեսնի ադրբեջանական ագրեսիայի հետևանքները: