Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:12
15.02.23
133

Վճռական քայլեր ձեռնարկելով՝ կնպաստենք Հարավային Կովկասի խաղաղությանը. Չավուշօղլու

Img default alt hy

Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն Հայաստանի ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցում նշել է, որ քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ քայլերը։

Չավուշօղլուն նշել է, որ պայմանավորվել են արագացնել դրանք:

«Հայ գործընկերը խոսել է նաև Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի մասին։ Եթե ​​երեք երկրները վճռական քայլեր ձեռնարկեն, դա կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը, և դա կարևոր է նաև տնտեսական բարգավաճման համար»,- ասել է նա։