Լրահոս
Արցախ
15:40
14.03.23
137

Վարդան Թադևոսյանը նշանակվել է Արցախի առողջապահության նախարար

Img default alt hy

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։

Համաձայն հրամանագրերի՝

Սամվել Արծրունու Ավետիսյանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Առողջապահության նախարար է նշանակվել Վարդան Նիկոլայի Թադևոսյանը: