Լրահոս
Իրավական
21:55
19.11.24
341

Վահագն Չախալյանն արդարացվեց

Img default alt hy

«Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանն արդարացվեց։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

«Ամիսներ շարունակ տևող նախաքննությունն ի վերջո եկավ հավաստելու այն, ինչը որ ի սկզբանե պարզ էր, որ Վահագն Չախալյանը հանցագործություն չի կատարել և քննիչի կողմից մնում էր միակ որոշումը կայացնել արդարացման հիմքով քննությունը դադարեցնելու վերաբերյալ և, ըստ էության, Վահագն Չախալյանն արդարացվեց, և հիմա ունի արդարացվածի դատավիճակ»,–նշել է Վահան Հովհաննիսյանը։

Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 16-ին, ՀՀ կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում դրա մի քանի մասնակիցների կողմից կատարվել է խուլիգանություն, մասնակիցների թվում է եղել նաև «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը: