Լրահոս
Տարածաշրջան
21:07
16.03.23
71

Թուրքիայում և Իրանում նոր երկրաշարժ է գրանցվել. զգացվել է նաև Հայաստանում

Նոր երկրաշարժերի մասին, որ գրանցվել են Իրանում և Թուրքիայում: Իրանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցման էպիկենտրոնը եղել է Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք: Երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում՝ 3-4 բալ, Վայոց Ձորում և Արարատում՝ 3 բալ, Երևանում 2-3 բալ ուժգնությամբ։ 

Երկրաշարժ է գրանցվել նաև Ստամբուլից 250 կմ դեպի արևելք՝ Բոլու քաղաքում՝ 4,7 մագնիտուդ հզորությամբ: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։