Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:42
27.06.22
159

Թուրքիան ՆԱՏՕ-ի հզորացմանը դե՞մ է, թե՞ կողմ․ Ֆրանսիայի արտգործնախարար

Img default alt hy

Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան անդրադարձել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ կապված Թուրքիայի ստեղծած խոչընդոտների թեմային։

Կոլոննան նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջ պատասխանատվություն ունի և միևնույն  ժամանակ ընդգծել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի համար կարևոր դաշնակից է։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է «Ermenihaber.am»-ը։

Ֆրանսիայի արտգործնախարարն, այնուհետև անդրադառնալով Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Անկարայի հետ ունեցած բանակցություններին, ասել է․ «Ֆինլանդիան և Շվեդիան պատմական ընտրություն են կատարել։ Երկուսին էլ ՆԱՏՕ-ում ընդունելը դրական կլինի Եվրոպայում մեր անվտանգության համար։ Նրանք Թուրքիայի հետ բանակցություններում շատ ջանքեր են գործադրել»։

Նրա խոսքով՝ արդեն ընտրություն կատարելու Թուրքիայի հերթն է։

«Ցանկանում է ՆԱՏՕ-ին ուժեղացնե՞լ, թե՞ դեմ է հզորացմանը»,-հավելել է նա։