Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:08
27.06.22
164

Թուրքական մամուլը ուշադրություն է հրավիրել ռուս-սիրիական համատեղ զորավարժության վրա

Img default alt hy

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են այս օրերին Սիրիայում ռուսական ու սիրիական ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվող համատեղ զորավարժությանը: Վարժանքներն ուշագրավ են համարվել, քանի որ դրանք տեղի են ունենում թուրքական կողմի՝ Սիրիա հնարավոր ներխուժման լուրերի ֆոնին:

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ «Ermenihaber.am»-ը հաղորդվում է, որ ռուսական պարաշյուտային ստորաբաժանումների կազմակերպած վարժանքներին մասնակցում են Սիրիայի կառավարական բանակի հարյուրավոր զինծառայողներ:

Հրապարակումներում նշվում է, որ Ռուսաստանը դեմ է հանդես գալիս Թուրքիայի ներխուժմանը, իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն էլ հայտարարել է, թե չեն խորշելու հնարավորության սահմաններում Թուրքիային ռազմական պատասխան տալուց:

Հաղորդվում է նաև, որ սա ընթացիկ տարվա մեջ Սիրիայում ռուսական ստորաբաժանումների հետ կազմակերպված 2-րդ զորավարժությունն է: