Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:25
15.02.23
121

Տիրոջ և ծառայի հարաբերություն. հայ-թուրքական սեյսմիկ դիվանագիտության ցնցումները

Հայաստան-Թուրքիա սահմանային Մարգարա գյուղում ակտիվացել են խոսակցությունները, թե Հայաստանից Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելուց հետո Մարգարայի կամուրջը կարող է մշտական բացվել: Գյուղում, ինչպես ամբողջ երկրում, կիսված են կարծիքները՝ լինել, թե չլինել հավերժական թշնամիներ: 

Փորձագետները պնդում են, թե միամտություն է կարծելը, որ Հայաստանի ջերմ վերաբերմունքը կհալեցնի Թուրքիայի սիրտը: Պատահական չեն համարում, որ թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հրապարակում է կադրեր հայկական բեռնատարներից հենց այն պահին, երբ դրանք անցնում են Իգդիրի՝ իբրև թե հայերի կողմից թուրքերի ցեղասպանությանը նվիրված հուշարձանի կողքով: