Լրահոս
Քաղաքական
21:36
16.03.23
64

Թիրախում ռուս խաղաղապահներն են. Փաշինյանը պնդում է՝ էսկալացիայի վտանգ կա

Այսօր Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, մեկ անգամ ևս պնդել է, թե Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորը չէ: Ըստ Հայաստանի վարչապետի՝ այդ պարտավորությունը դրված է պաշտպանության բանակի և ռուս խաղաղապահների վրա: Նա խորհուրդ է տվել Մոսկվային, եթե չի կարողանում կատարել անվտանգության պահպանման իր գործառույթը, թող դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանզիմներ գործարկելու համար: