Լրահոս
Հասարակական
22:30
27.06.22
148

Տեսանյութ՝ Երևանում ինչպես է 27-ամյա վարորդը Toyota Camry-ով Մաշտոցի պողոտայում դառնում ավտոմեքենաների ջարդի հեղինակ

Img default alt hy

Բացառիկ տեսանյութ՝ Երևանում ինչպես է 27-ամյա վարորդը Toyota Camry-ով Մաշտոցի պողոտայում դառնում ավտոմեքենաների ջարդի հեղինակ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 26-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա  Հարություն Հովհաննիսյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով, բախվել էր կայանված Honda մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով վարորդ Հ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով  օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էր ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանը: