Լրահոս
Զինված ուժեր
13:40
28.07.25
318

Տեղեկությունները, թե իբր «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել», չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ խոսնակ

Img default alt hy

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ի պատասխան ԶԼՄ հարցումների՝ գրում է. «Մամուլում և սոցցանցերում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել», չեն համապատասխանում իրականությանը:

Հորդորում ենք զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց, հատկապես որ պաշտպանության նախարարությունը լրագրողական առաջին իսկ հարցմանն ի պատասխան հերքել է այդ տեղեկությունը»: