Լրահոս
Տարածաշրջան
13:30
12.03.23
206

Թբիլիսիում բողոքում են պարտադիր զինվորական ծառայության դեմ

Թբիլիսիում հիմա էլ բողոքում են պարտադիր զինվորական ծառայության դեմ:

Մարտի 11-ին խորհրդարանի շենքի մոտ հանրահավաք է կազմակերպել «Գիրչի» կուսկցությունը, որի ղեկավարներից մեկը՝  Յագո Խվիչիան, հայտարարել է.

«Մենք կարծում ենք, որ ժամկետային զինծառայությունը պետք է լինի կամավոր և ոչ թե պարտադիր՝  18-ից 27 տարեկան տղաների համար։ Իշխանությունները պետք է նորմալ պայմաններ ստեղծեն զինակոչիկների համար, արժանապատիվ աշխատավարձ վճարեն»:

Ըստ նրա, այդ  դեպքում շատերը ինքնակամ կգնան բանակ:

Մինչև հանրահավաքը «Գիրչին» պաշտպանության մասին օրենքի փոփոխությունների նախագիծ էր ներկայացրել խորհրդարան, որը, սակայն հավանության չէր արժանացել:

Բրիգադի գեներալ Տրիստան Ցիտելաշվիլին ռուսական «Իզվեստիա» պարբերականի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ Թբիլիսիում տեղի ունեցող բողոքի ակցիաները ԱՄՆ հետախուզական ծառայությունների ծրագրած սադրանքներն են՝ իշխանությունը փոխելու համար։ Նրա խոսքով՝  ԱՄՆ-ը փորձում է երկրորդ ճակատ բացել Վրաստանում։