Լրահոս
Միջազգային
15:07
29.08.22
134

Թալիբները Պակիստանից պահանջել են փակել օդային տարածությունն ամերիկյան անօդաչուների համար

Img default alt hy

«Թալիբան» շարժման կառավարությունում պաշտպանության նախարարի պաշտոնակատար Բալիբա Մոհամադ Յակուբը Պակիստանին մեղադրել է այն բանում, որ նա ամերիկյան անօդաչուներին թույլ Է տալիս օգտագործել Պակիստանի օդային տարածությունն Աֆղանստան թափանցելու և հարվածներ հասցնելու համար: Այս մասին հաղորդել Է The Hill հրատարակությունը:

«Մեզ մոտ առկա տեղեկատվությամբ անօդաչուները Պակիստանի տարածքով թափանցում են Աֆղանստան, նրանք օգտագործում են Պակիստանի օդային տարածությունը: Մենք Պակիստանից խնդրում ենք մեր դեմ չօգտագործել իր օդային տարածությունը»,-Յակուբը լրագրողներին հայտարարել Է Քաբուլում անցկացված մամուլի ասուլիսում: Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել Է այդ պնդումները, նշելով, որ «խորը մտահոգված Է «անհիմն ենթադրությունների» առնչությամբ:

«ՈրևԷ ապացույցի բացակայությամբ, ինչպես ընդունել Է Աֆղանստանի նախարարն ինքը, նման ենթադրական պնդումները խորը ափսոսանք են առաջացնում և մարտահրավեր նետում պատասխանատու դիվանագիտական գործելակերպի նորմերին»,-ասվում Է Պակիստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Իսլամաբադում նույնպես կոչ են արել Քաբուլին՝ թույլ չտալ Աֆղանստանի տարածքն օգտագործել «որևԷ երկրի դեմ ահաբեկչական գործունեության համար», գրում Է The Hill-ը: Թերթը հիշեցրել Է, որ անցած ամսին Քաբուլին հասցրած ամերիկյան անօդաչուի հարվածի հետևանքով սպանվել Է «Ալ Քաիդա»-ի առաջնորդ Այման ազ Զավահիրին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: