Լրահոս
Հասարակական
13:40
25.11.24
428

Սպասվում են տեղումներ, նաև թաց ձյան տեսքով

Img default alt hy

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 25-ին կեսօրից հետո, 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 25-ին կեսօրից հետո, 26-27-ին, 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 25-26-ին լեռնային շրւջաններում ձյան, 27-28-ին նախալեռնային և հովտային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-28-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։