Լրահոս
Իրավական
14:22
29.08.22
93

«Սուրմալուի» գործով ձերբակալված փոխտնօրենն ազատ է արձակվել. մյուս 3 ձերբակալվածները կալանավորվել են

«Սուրմալու»-ի պայթյունի գործով ձերբակալված առևտրի կենտրոնի փոխտնօրենն ազատ է արձակվել: Նրան կալանավորելու միջնորդությունը մերժվել է: Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ փոխտնօրենին մեղադրանք է առաջադրվել  հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մահ կամ այլ ծանր հետևանք։ 

Այս գործով մյուս 3 ձերբակալվածները կալանավորվել են։ Նրանք պահեստը շահագործողներն են: Իրավապահները շարունակում են գաղտնի պահել ձերբակալվածների և կալանավորվածների անունները: Ըստ պաշտոնական վարկածի՝ «Սուրմալու»-ում պայթյունի պատճառը մեծաքանակ հրավտանգ նյութերն են: