Լրահոս
Իրավական
23:10
27.06.22
119

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ապացույցը ոչնչացվել է ոստիկանության աշխատակիցների կողմից․ փաստաբան

Img default alt hy

Սոնա Մնացականյանի վրաերթի վերաբերյալ քրեական գործով անձանց արարքների քրեաիրավական գնահատման համար կարևոր նշանակություն ունեցող ապացույցը ոչնչացվել կամ շարքից հանվել է ոչ թե վարույթն իրականացնող՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի, այլ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից։ Այս մասին գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Թյուրիմացությունից խուսափելու նպատակով ցանկանում եմ տեղեկացնել, որ Սոնա Մնացականյանի վրաերթի վերաբերյալ քրեական գործով անձանց արարքների քրեաիրավական գնահատման համար կարևոր նշանակություն ունեցող ապացույցը ոչնչացվել կամ շարքից հանվել է ոչ թե վարույթն իրականացնող՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի, այլ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում այն քննիչին չի տրամադրվել։ Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու անհրաժեշտությունն ընդգծել է նաև հսկող դատախազը»։