Լրահոս
Հասարակական
16:15
14.03.23
75

Skoda-ն բախվել է բազալտե սանդուղքներին ու հենապատին․ կյանքից զրկված վարորդի ինքնությունը դեռ պարզ չէ

Img default alt hy

Այսօր՝ մարտի 14-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։25-ի սահմաններում Škoda մակնիշի ավտոմեքենան, Ազատության պողոտայից դեպի Զաքարիա Քանաքեռցու փողոց ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Պարույր Սևակ 1 հասցեում գործող ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի բազալտե սանդուղքներին և հենապատին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկներն արձանագրել են վարորդի մահը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարկածներից մեկով՝ վարորդը, մեքենան վարելիս, հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։